Պատանի տնտեսագետները սովորել են անգամ դրամաշնորհի հայտ ներկայացնելու հմտությունները:
22 տարի է՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ամառային կրթական ճամբարներ է կազմակերպում: Այս տարի կազմակերպությունը ոչ միայն ապահովել էր դպրոցականների հանգիստը Ծաղկաձորում, այլև կազմակերպել ուսուցողական դասընթացներ, հանդիպումներ ձեռնարկատերերի հետ: Պատանի տնտեսագետները սովորել են անգամ դրամաշնորհի հայտ ներկայացնելու հմտությունները:
Ծաղկաձորը, որ 7 օր առաջ հյուրընկալել էր պատանի տնտեսագետների հերթական խմբին, արդեն պատրաստվում է հրաժեշտ տալ նրանց: Ձեռնարկատիրական ու քաղաքացիական կրթության դասընթացների շնորհիվ երեխաներն իրենց առաջին դրամաշնորհն են վաստակել: Իրենց հեռանկարային ծրագրերում երեխաները կարևոր տեղ էին հատկացրել նաև սպորտային ու գյուղական տուրիզմին:
Մանրամասները՝ տեսանյութում