Ցուցարարները պահանջել են, նրանց բնորոշմամբ, «մարդասպան կառավարության» հրաժարականը:
Սուրուչի արյունահեղությունից հետո, որի ժամանակ զոհվեց 32 երիտասարդ, մոտ հարյուրն էլ վիրավորվեցին, Թուրքիայում դժգոհության ալիքն օրեցօր ահագնանում է: Ստամբուլում հազարավոր մարդիկ դուրս են եկել չարտոնված ցույցի՝ դատապարտելու Սուրուչի հարձակումը: Ցուցարարները պահանջել են, նրանց բնորոշմամբ, «մարդասպան կառավարության» հրաժարականը: Նրանց վրա չեն ազդել անգամ ոստիկանության կիրառած ջրաշիթն ու արցունքաբեր գազը: Ցրվելու փոխարեն մարդիկ իրավապահների վրա քարեր ու տարբեր իրեր են նետել:
Մանրամասները՝ տեսանյութում