Կապի և տրանսպորտի նախարարության 400 մլն դրամ ֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Մ3 հանրապետական նշանակության Տաշիր -Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Կապի և տրանսպորտի նախարարության 400 մլն դրամ ֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Մ3 հանրապետական նշանակության Տաշիր -Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհի մի մասը կառուցվել էր տարիներ առաջ, սակայն 7-կիլոմետրանոց հատվածի նորոգման ֆինասավորումը բաց էր մնացել։ Դա իսկական փորձանք էր դարձել ճանապարհից օգտվող Գոգավան ու Ձորամուտ գյուղերի բնակիչների, ինչպես նաև սահմանային անցակետով Վրաստան գնացողների համար:
Արդեն երկու ամիս է անցել աշխատանքների մեկնարկից: Ճանապարհը լայնացվել ու խճապատվել է: Միայն երթեւեկելի գոտու լայնությունը 9 մ է:
Մանրամասները՝ տեսանյութում