Իր ելույթում Զարիֆը փորձել է համոզել խորհրդարանին, որ գերտերությունների հետ ձեռնտու գործարք է կնքվել:
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը երկրի խորհրդարան է ներկայացրել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ գերտերությունների հետ կնքված պայմանագրի տեքստը: Վիեննայում կայացած բանակցություններում Զարիֆը գլխավորում էր Իրանի բանակցային թիմը: Իրանի սահմանադրության համաձայն, խորհրդարանը իրավունք ունի մերժել ցանկացած, նույնիսկ արտգործնախարարության կնքած գործարք:
Իր ելույթում Զարիֆը փորձել է համոզել խորհրդարանին, որ գերտերությունների հետ ձեռնտու գործարք է կնքվել: Իրանի արտգործնախարարը նաև զգուշացրել է, որ եթե ամբողջովին կամ մասնակի վերականգնվեն պատժամիջոցները, Իրանը կարող է «վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցության հետ համագործակցությունը»: