Երևանը, և ոչ միայն, ջազ է լսելու:
Ջազի սիրահարների համար սեպտեմբերի 17-ից 19-ն իսկական տոն է սպասվում: Երևանը, և ոչ միայն, ջազ է լսելու: Կազմակերպիչներն ու մասնակիցները մայրաքաղաքի ակումբներից մեկում ազդարարեցին 3-ամսյա նախապատրաստական աշխատանքների ավարտը։
Yerevan Jazz Fest-ի շրջանակում կազմակերպվող բոլոր համերգները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի դեպ, տոմսերն արդեն վաճառվում են: Հայաստանյան ջազմեններից բացի փառատոնին կմասնակցեն հայտնի ջազ երաժիշտներ ՝ 9 երկրներից:
Կազմակերպիչները համոզված են՝ ջազը Հայաստանում քարոզելու լավագույն միջոցը փառատոններն են:
Մանրամասները՝ տեսանյութում