Ռոբին Ուիլյամսի կատակները չունեին ոչ ռասսա, ու ոչ էլ կրոն:
«Եթե կանայք կառավարեին աշխարհը` պատերազմներ չէին լինի, այլ ինտեսիվ քննարկումներ ամեն 28 օրը մեկ: Ռոբին Ուիլյամսի կատակները չունեին ոչ ռասսա, ու ոչ էլ կրոն: Նա չէր նեղացնում, նա կատակում էր: Նկարահանվել է մոտ 100 կինոնկարում է և համարվել «կոմեդիայի Էյնշտեյն»:
1987-ին նա խաղաց պացիֆիստ Էդրիան Քրոնաուերի դերը` «Բարի առավոտ, Վիետնամ» ֆիլմում, որի շնորհիվ Օսկարին նոմինացվեց լավագույն տղամարդու դերակատարման համար:
Նա խաղաց նաև «Ո՞ւր են տանում երազանքները» ֆիլմում, և նրա երազանքները չգիտես` ուր տարան: 20-ամյա դադարից հետո Ռոբին սկսեց նորից խմել, ապա անցավ բուժման կուրս: Դրան հաջորդեց խորը դեպրեսիան:
Ռոբինի մասին թերթերը շատ էին գրում, բայց որ մարդկանց սիրելիի մասին մի օր թերթում կկարդան, որ ինքնասպանություն է արել, ոչ ոք չէր կարող ենթադրել: Կյանքի օրոք Ռոբին ասում էր, որ պետք չէ երբևէ ինչ-որ բանից վախենալ, վատագույն դեպքում, թող վախը ներշնչանք լինի մարդուն:
Մանրամասները՝ տեսանյութում