Դոնի Ռոստովի եւ Կրասնոդարի վետերանները Պաշտպանության փոխնախարարի ձեռքից ստացել են նախարարության «Մարշալ Բաղրամյան» և «Նելսոն Ստեփանյան» մեդալներ։
Դոնի Ռոստովում եւ Կրասնոդարում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի հայազգի 30 վետերան Հայաստանի Պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է գերատեսչական մեդալներով: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էին Դոնի Ռոստովի եւ Կրասնոդարի հայ համայնքը, Հարավային Դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոսության եւ Պաշտպանության նախարարության աջակցությամբ։Վետերաններին մեդալները հանձնելու համար Դոնի Ռոստով եւ Կրասնոդար էր այցելել Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Դոնի Ռոստովի եւ Կրասնոդարի վետերանները Պաշտպանության փոխնախարարի ձեռքից ստացել են նախարարության «Մարշալ Բաղրամյան» և «Նելսոն Ստեփանյան» մեդալներ։ Տեղի հայ համայնքի ղեկավարներն ընդգծել են պարգեւտրման կարեւորությունը պատերազմի մասնակիցների համար:
Մանրամասները՝ տեսանյութում