Պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ՝ հագեցած ծրագրեր:
Մեկ շաբաթ շարունակ Երևանում կինոյի տոն էր: Աշխարհի բազմաթիվ երկրների ռեժիսորներ, կինոգետներ ու հազարավոր կինոսերներ մեր երկրում էին մասնակցելու արդեն հռչակավոր դարձած Ոսկե ծիրանին: Մայրաքաղաքի կինոթատրոններում կինոսերներներից յուրաքանչյուրը հավանաբար կարողացավ այդ ընթացքում գտնել իրեն հետաքրքրող ֆիլմեր, վերհիշել հին ու սիրված կինոժապավենները, մասնակցել վարպետության դասերին:
Փառատոնի մրցութային և արտամրցութային 4 ծրագրերում ներկայացվեց 200 ֆիլմ 105 երկրից, այդ թվում նաև մրցանակակիր ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Վենետիկի փառատոներից: Պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ՝ հագեցած ծրագրեր: Ոսկեծիրանյան կարմիր գորգին հայտնվեցին 20-րդ դարի եվրոպական կինեմատոգրաֆի ամենապահանջված ու նրբագեղ կինոաստղերն ու հայ կինոմաններին պարգևեցին անմոռանալի րոպեներ տարվա ամենասպասված «Ոսկե ծիրան» կինոտոնին:
Մանրամասները՝ տեսանյութում