Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հերթական անգամ հայտարարել է, թե Իրանի և վեցյակի համաձայնությունը սպառնում է իր երկրին, տարածաշրջանին և ամբողջ աշխարհին։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին չշտապել Վիեննայի փաստաթղթի վավերացման հարցում: Ըստ Նաթանյահուի՝ պետք է ոչ միայն շարունակել, այլև խստացնել Իրանին պատժամիջոցներով զսպելու Արևմուտքի քաղաքականությունը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի Թեհրանի կողմից պայմանավորվածությունները խախտելու դեպքում: «Իրանը մեզ համար արդեն ոչ թե թշնամի է, այլ հակառակորդ: Մենք բարեկամներ կամ դաշնակիցներ չենք: Հուսով եմ՝ այս համաձայնությունը կնվազեցնի իրանական սպառնալիքը»,- ամփոփել է ամերիկյան պետքարտուղարը: