Ալավերդիում այս տարի օրը զուգադիպել է Հայաստանում պղնձարտադրության 245-ամյակի հետ:
Ամեն տարվա հուլիսի երրորդ կիրակի օրը Հայաստանում նշվում է «Հանքագործի և մետաղագործի օրը»: Ալավերդիում այս տարի օրը զուգադիպել է Հայաստանում պղնձարտադրության 245-ամյակի հետ: Հենց այստեղ է ստեղծվել երկրի արդյունաբերական առաջին ձեռնարկությունը, որը դարձավ արդյունաբերական մշակույթի, բանվորական և հասարակական նոր հարաբերությունների սկզբնավորողը:
Հատկապես խորհրդային տարիներին մետալուրգի ու հանքագործի մասնագիտությունները լավ էին քարոզվում: Դպրոցներն ու ուսումնարանները մշտական կապի մեջ էին: Ամեն տարի ալավերդցի տասնյակ երիտասարդներ մետալուրգի ու հանքագործի մասնագիտություն էին յուրացնում Երևանի, Մոսկվայի, միության տարբեր քաղաքների բուհերում և անպայման վերադառնում: Տասնյակ մետալուրգներ արժանանում էին պետական պարգևների, Հայրենական պատերազմում կրակված ամեն չորրորդ փամփուշտը ձուլվեց հենց Ալավերդիում: Ալավերդցի մետալուրգներն այսօր էլ ուշադրության պակաս չեն զգում՝ երկրի ղեկավարների պարբերական այցելություններ, պետական պարգևներ: Ու թեպետ դպրոցներում այլևս ուսանելի չէ մետալուրգի կերպարը, այնուամենայնիվ այսօր էլ հպարտանում են իսկական տղամարդու, տարերքը սանձահարողի իրենց մասնագիտությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում