Գործադիրի ղեկավարը մարզում եղել է «Էկոտամատո» ջերմոցային տնտեսությունում, ծանոթացել «Մուլտի սթոուն» քարերի և փայտի վերամշակման արտադրամասի աշխատանքներին և խորհրդակցություն անցկացրել Աբովյանի քաղաքապետարանում՝ մարզի տնտեսական հարցերի շուրջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց կատարեց դեպի Կոտայքի մարզ: Գործադիրի ղեկավարը մարզում եղել է «Էկոտամատո» ջերմոցային տնտեսությունում, ծանոթացել «Մուլտի սթոուն» քարերի և փայտի վերամշակման արտադրամասի աշխատանքներին և խորհրդակցություն անցկացրել Աբովյանի քաղաքապետարանում՝ մարզի տնտեսական հարցերի շուրջ: Կառավարության ղեկավարի հետ շրջայցին մասնակցում էին գյուղատնտեսության, էկոնոմիկայի ու Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարները:
Մանրամասները՝ տեսանյութում