Հատկանշական է, որ օտար ափերում ծնված ու մեծացած հայ երեխաները հատկապես հետաքրքրված են հայկական եկեղեցիներով ու կրոնի պատմությամբ։
Սփյուռքի տարբեր գաղթօջախներից «Արի տուն» ծրագրի այս փուլին մասնակցել է 144 պատանի: Սփյուռքի նախարարության նախաձեռնած ծրագրի հերթական փուլը եզրափակվեց տոնական միջոցառմամբ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թայլանդ, Չինաստան, Լիբանան, Չեխիա, Շվեդիա՝ ընդհանուր թվով 30 երկրից Հայաստան ժամանած հայ երեխաները հայրենիքում խոստանում են այսուհետեւ իրենց ընտանիքում խոսել միայն հայերեն։
Հատկանշական է, որ օտար ափերում ծնված ու մեծացած հայ երեխաները հատկապես հետաքրքրված են հայկական եկեղեցիներով ու կրոնի պատմությամբ։ Վանական բոլոր համալիրներ շրջայցի համար 14 օրյա ժամկետը, իհարկե, բավարար չէ։
Մանրամասները՝ տեսանյութում