Հայոց Ցեղասպանությունից հետո այսօրվա Լիբանանը դարձավ փրկության ափ հազարավոր հայ որբերի համար:
Լիբանանի Անթիլիաս քաղաքն իր շուրջն է համախբել բազմաթիվ հյուրերի աշխարհի տարբեր երկրներից: Առիթը պատմական Բիբլոս քաղաքում բացված «Թռչնոց բույն» թանգարանի բացումն է: Հայոց Ցեղասպանությունից հետո այսօրվա Լիբանանը դարձավ փրկության ափ հազարավոր հայ որբերի համար: Դանիական, շվեյցարական, ամերիկյան և շվեդական մարդասիրական կազմակերպությունները հիմնեցին որբանոցներ ու օգնության կենտրոններ: «Թռչնոց բույնն» ամենամեծ որբանոցներից էր, որն էլ մեծ հանդիսավորությամբ դարձավ Հայոց Ցեղասպանության որբերի թանգարան: «Թռչնոց բույնը» հայ ժողովրդի վերածնունդի ապացույցն է՝ Լիբանանից մինչև համայն Սփյուռք:
Մանրամասները՝ տեսանյութում