Ավելի քան 12 000 հա հողատարածքների ջրարբիացման հարցը շուտով անցյալում կմնա. Եղվարդի ջրամբարի կառուցմամբ կլուծվի Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսությունների ոռոգման խնդիրը:
Ավելի քան 12 000 հա հողատարածքների ջրարբիացման հարցը շուտով անցյալում կմնա. Եղվարդի ջրամբարի կառուցմամբ կլուծվի Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսությունների ոռոգման խնդիրը: Խոշորագույն ջրամբարը, որի շինարարությունը մեկնարկել և այդպես էլ անավարտ էր մնացել Խորհրդային տարիներից, կրկին հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում: Կիսակառույցն ավարտելու նպատակով կառավարության նախաձեռնությամբ բանակցություններ են սկսվել ճապոնական միջազգային համագործակցության կազմակերպության հետ։ Վերջինիս խորհրդատվական թիմը հունիսի 15-ից ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների հետ ջրամբարում սկսել է տեխնիկատնտեսական հետազոտություններ իրականացնել։
Ճապոնացի մասնագետները մեր երկրում են՝ քննարկելու ջրամբարի կառուցման հետ կապված բոլոր մանրամասները: Ի դեպ, ջրամբարը կնվազեցնի Սևանա լճի բեռը ոռոգման հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում