Դանիելյանների ընտանիքը Լոռու մարզի այն բացառիկ ընտանիքներից է, որտեղ 10 երեխա է մեծանում:
Դանիելյանների ընտանիքը Լոռու մարզի այն բացառիկ ընտանիքներից է, որտեղ 10 երեխա է մեծանում: 10-րդ զավակը ծնվել է վերջերս: Բազմազավակ ընտանիքը բազում սոցիալական ու կենցաղային խնդիրներ ունի, սակայն ընտանիքի աշխատասեր հոր հպարտությունը թույլ չի տալիս տարբեր խնդրանքներով պետական դռներ ծեծել: Գերադասում է ծանր ու դժվարին աշխատանքով վաստակել ընտանիքի գոյությանն անհրաժեշտ մի կտոր հացը:
Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները մարզի ղեկավարի գլխավորությամբ այցելեցին բազմազավակ ընտանիքին, ծանթացան ընտանիքի խնդիրներին: Եկել են ոչ ձեռնունայն՝ նվերներ և դրամական աջակցություն և առաջիկայում ընտանիքին սատարելու առաջարկներով:
Դժվարությամբ, սակայն տարեցտարի ընտանիքի վիճակը բարելավվում է: Հենց սա էլ հույս է ներշնչում ընտանիքի մորը` Նադյային: Մի կերպ կարողացան կարգի բերել Հագվում մեծ դժվարություններով կառուցած բնակարանը և այն դարձնել բնակելի: Անսպասելիորեն օգնության հասավ նաև լիբանանահայ, Ֆրանսիայում ուսանող 18-ամյա Ասպետ Հարմանդանյանը: Նա համացանցից տեղեկացավ ընտանիքի բնակարանային խնդիրներին, հարազատներից ու ընկերներից գումար հանգանակեց և Ակներ գյուղում ընտանիքի համար ևս մեկ փոքր առանձնատուն և կով գնեց:
Մանրամասները՝ տեսանյութում