Ահաբեկչությունների շարք Նիգերիայում, Հարձակում ամերիկյան Թենեսիում ծովային հետեւակազորի վրա, դատավարություն Կոլորադոյում, որի ընթացում դատավորը պետք է որոշի ինչ պատիժ սահմանել կինոթատրոնում 12 մարդու սպանած հանցագործի համար:
Ամերիկյան Թենեսի նահանգում տեղի ունեցած կրակոցներից հետո երկրի շատ քաղաքներում ուժեղացվել է հսկողությունը զորակոչային կենտրոնների մոտ: Թենեսիի Չաթանուգա քաղաքում տղամարդը 2 հարձակում է իրականացրել ռազմածովային ուժերի համալիրում, ինչի հետևանքով զոհվել է 4 ծովային հետևակային. վիրավորվել է 3 մարդ, այդ թվում մեկ ոստիկան: Կրակոցներ արձակողը եղել է ծնունդով քուվեյթցի ԱՄՆ 24-ամյա քաղաքացի Յուսուֆ Աբդուլազիզը: Նա փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Քննիչները պարզել են, որ հրաձիգը ահաբեկչական խմբավորումների հետ որևէ կապ չի ունեցել: Հարձակման դրդապատճառն առայժմ անհայտ է:
Կրակոցների սիրահար մեկ այլ ամերիկացու՝ Կոլորադոյի «Ավրորա» կինոթատրոնում զանգվածային սպանություն իրականացրած Ջեյմս Հոլմսին ատենակալները մեղավոր են ճանաչել: Հետազոտություններից հետո հոգեբանները եզրակացություն են տվել, որ Հոլմսը մեղսունակ է: Նախկինում կասկած կար, որ նա հոգեկան խնդիրների պատճառով է հանցագործություն կատարել: Այժմ դատավորը պետք է որոշի՝ ինչ պատիժ տալ հանցագործին՝ ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամ ազատման իրավունքի, թե՞ մահապատիժ: