Հոբելենական տարում տարբեր փառատոների ժամանակ եղել եւ դեռ սպասվում են նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև վարպետության դասեր:
Տարին հոբելենական է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանի համար: Նա այսօր գործող եզակի հայ ռեժիսորներից է, որ միջազգային այդքան մեծ ճանաչում ունի: Հոբելենական տարում տարբեր փառատոների ժամանակ եղել եւ դեռ սպասվում են նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև վարպետության դասեր նրա մատուցմամբ:
Հարություն Խաչատրյանի ունեցած բազմաթիվ միջազգային մրցանակների թիվն այսօր համալրել են հայրենիքում 60-ամյա հոբելյանի առիթով ստացած մեկ տասնակից ավելի պարգեւներն ու մրցանակները:
Մանրամասները՝ տեսանյութում