Հարսանեկան անցուդարձը նորապսակներին նոր կյանքի փոխարեն հերթական վարկային պատմությունն է խոստանում:
Ամռան տապին՝ տարվա ամենաթեժ ամիսներին սկսվում է հարսանիքների ամենաբեղուն շրջանը: Ավանդական հայկական հարսանիքը վերջին շրջանում լուրջ փոփոխություններ է կրել: Մեղր ու լավաշին վաղուց փոխարինել են ֆուրշեթները, թամադաներին՝ DJ-ները, ավանդական լուսանկարի փոխարեն էլ՝ մի ամբողջ «լավ սթորի»: Հարսանեկան անցուդարձը նորապսակներին նոր կյանքի փոխարեն հերթական վարկային պատմությունն է խոստանում:
Վարսահարդարում, դիմահարդարում, հարսի զգեստ, կոշիկ ու զամբյուղներ. այսքանն արդեն բավական է քսակը դատարկելու համար: Իսկ եթե տարիների պատրաստություն եք տեսել, ուրեմն չեք հրաժարվի նաև թիթեռներով հրավառությունից, էկզոտիկ զգեստից ու լուսային շոուից:
Մանրամասները՝ տեսանյութում