Բերքառատ ամառը ծնողներին մեծ հնարավորություններ է տալիս փոխել երեխաների սննդակարգը, այն հարստացնել մրգերով և բանջարեղենով:
Ամռանը ջերմաստիճանի բարձրանալուն զուգահեռ շատ երեխաների մոտ ուտելու ցանկությունը հասնում է նվազագույնի: Բերքառատ ամառը ծնողներին մեծ հնարավորություններ է տալիս փոխել երեխաների սննդակարգը, այն հարստացնել մրգերով և բանջարեղենով:
Մրգային կոմպոտներն ամռանն անպակաս են սեղանից, գազավորված ըմպելիքները` խիստ արգելված: Երեխաների ստամոքսը շատ նուրբ է, զգայուն և փոքր միկրոբային ֆլորան արդեն կարող է առաջացնել որոշակի խնդիրներ: Հենց այդ պատճառով հարկավոր է երեխային մատուցվող յուրաքանչյուր միրգ, բանջարեղեն մանրակրկիտ լվանալ:
Կաթ ուտող երեխաների մայրերը շատ ուշադիր պետք է լինեն, քանի որ կաթից հետո մրգել տալ չի կարելի՝ դրանք թունավորման և աղիքային խնդիրների պատճառ կարող են դառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում