Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կտրամադրեն հարմարավետ դասասենյակի կառուցմանը:
«Մեր տունը» հկ-ում մանկատան շրջանավարտ 15 աղջիկներ են ապրում: Մի մասը բարձրագույն կրթություն է ստանում, մյուսներն արդեն ավարտել ու աշխատանքի են անցել: Դասերից ու աշխատանքից դուրս նրանք ստեղծագործում են. ոմանք գորգեր ու կարպետներ են հյուսում, մյուսները՝ կար ու ձև անում, պայուսակ ու կոշիկ կարում, ասեղնագործում, երրորդներն էլ արդուզարդեր ու աքսեսուարներ պատրաստում:
Մասնագիտություն կամ արհեստ ձեռք բերած աղջիկներին աջակցում է նաև «Հայ օգնության ֆոնդը»՝ նրանց տրամադրելով աշխատանքային գործիքներ ու անհրաժեշտ պարագաներ: Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կտրամադրեն հարմարավետ դասասենյակի կառուցմանը:
Մանրամասները՝ տեսանյութում