Պաշտպանության նախարարը հանրապետական կենտրոնական հավաքակայանում ծանոթացավ ամառային զորակոչի ընթացքին, զրուցեց զինակոչիկների հետ, հետաքրքրվեց՝ որքանով են պատրաստ ծառայությանը:
Պաշտպանության նախարարը հանրապետական կենտրոնական հավաքակայանում ծանոթացավ ամառային զորակոչի ընթացքին, զրուցեց զինակոչիկների հետ, հետաքրքրվեց՝ որքանով են պատրաստ ծառայությանը: Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց նաև վիճակահանությանը. արդեն երկրորդ տարին է, որ նորակոչիկներն իրենց ապագա ծառայության վայրը որոշում են վիճակահանությամբ:
Զորակոչի ընթացքին ծանոթանալուց հետո պաշտպանության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին՝ ասելով, որ գոհ է զորակոչի ընթացքից: Նա նշեց, որ կրճատվում են զորակոչի անցկացման ժամկետները, կանխարգելիչ պատվաստումներն էլ իրականացվում են նախքան զորակոչը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել առողջության համար վտանգավոր զարգացումներից:
Մանրամասները՝ տեսանյութում