Արվեստը տիեզերական հասկացություն է: Ես 12 տարեկանից կինոյում եմ ու երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեմ շփվել արվեստը կրող մարդկանց հետ: Դվար է ասել, թե որ ռեժիսորին եմ նախընտրում, նրանցից յուրաքանչյուրն էլ ուներ իր դերն իմ կյանքում: Ես համոզված եմ, որ ինչ պետք է լինի՝ լինում է:
Երջանիկ եմ, որ հանդիպել եմ Պոլանսկուն: Նա հրաշալի ռեժիսոր է՝ առանց չափազանցնելու:
«Փարաջանովի թալեր» մրցանակ ստանալն ինձ համար մեծագույն պատիվ է:
Արդեն օդանավակայարանում միանգամից զգացի, որ Երևանը բաց, հյուրընկալ քաղաք է: Իմ ընկերները տվեցին ինձ մի մեծ զամբյուղ ծիրան: Փաստորեն, Հայաստանն ինձ դիմավորեց ծիրանով՝ թե՛ որպես միրգ, և թե փառատոնի խորհրդանիշ:
Շատ եմ ճամփորդում, սիրում եմ պարբերաբար միայնակ զբոսնել անծանոթ քաղաքներում: Այդպես եմ ես բացահայտում քաղաքն ու այդտեղ ապրող մարդկանց: Նույն կերպ միայնակ զբոսնում էի «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում: Հարցրեցին՝ ինչպե՞ս են ազատ թողել, ասացի՝ փախել եմ:
Հայերը հյուրասեր ու ուրախ ժողովուրդ են: Հաճելի է, երբ փողոցում քեզ ծանոթ-անծանոթ ժպտում են ու բարեմաղթանքներ հղում:
Երազանքին հասնելու համար պետք է աշխատել, շատ-շատ աշխատել: Այդպիսին էին իմ վերջին ֆիլմի հերոսները, ովքեր սպորտսմեններ են: Ես նրանցից շատ բան սովորեցի:
Բոլոր մարդիկ էլ ունեն բարձունքի ու անկման պահեր: Ես ունեցել եմ և մեծ հաջողություն, և ամոթալի պարտություն: Երկուսն էլ ընդունել եմ որպես իմ ճամփորդության մի մաս: Ամենակարևորը պարտությունից հետո ոտքի կանգնելն է: