Վարչապետը պարզաբանումներ պահանջել էներգետիկայի նախարարից՝ ինչո՞ւ են շարունակում բողոքել նաիրիտցիները:
Կառավարության նիստում քննարկվեց նաիրիտցիների աշխատավարձերի վճարման գործընթացից մինչեւ սահմանի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին որոշակի ֆինանսական աջակցության հստակեցում եւ դիաբետիկների համար ինսուլինի չափաբաժինը ստանալու նոր մոտեցումը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչություններին ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան՝ հասկանալու ինչո՞ւ է թռիչքների մեծ մասը գիշերային: Նա նաեւ պարզաբանումներ է պահանջել էներգետիկայի նախարարից՝ ինչո՞ւ են շարունակում բողոքել նաիրիտցիները, եթե պետությունն արդեն հատկացրել է նրանց աշխատավարձերի գումարները:
Պետությունը խոստացավ տրամադրել 5 մլրդ 310 մլն դրամ գումարը՝ մեկ անգամ ևս հայտարարեց վարչապետը: Նախարար Զախարյանը հավելեց. թղթաբանությունը մաս-մաս ավարտելով՝ կարող ենք նաիրիտցիներին խումբ-խումբ վճարում կատարել: Սակայն նաիրիտցիներն ուզում են բոլորը միասին, միանգամից նույն օրը գումարը ստանալ:
Մանրամասները՝ տեսանյութում