Եվրասիական զարգացման բանկի մոսկովյան գրասենյակում քննարկվել են Հայաստանի համար կենսական նշանակության հարցեր:
Եվրասիական զարգացման բանկի մոսկովյան գրասենյակում քննարկվել են Հայաստանի համար կենսական նշանակության հարցեր: 7 մլրդ դոլար կանոնադրական կապիտալ ունեցող այս ֆինանսական կազմակերպության գործունեության հաշվետվության մեջ Հայաստանը 4-րդ տեղում է: Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու առաջին նախագծի ֆինանսավորումն արդեն համաձայնեցված է: Եվրասիական զարգացման բանկը 40 մլն դոլար գնահատված ծրագրով նպատակ ունի նաեւ արդիականացնել Հայաստանի ոռոգման ցանցերը:
Ինտեգրացիոն նախագծերի իրագործումը ֆինանսավորող կառույցի ղեկավարն ընդգծում է, որ Եվրասիական զարգացման բանկը շահագրգռված է ընդլայնել ներդրումային գործունեության ծավալերը՝ թիրախ դարձնելով Հայաստանի համար նախապատվություն ունեցող ոլորտները: Իսկ ընդհանուր առմամբ այսօր բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող նախագծերի ծավալը կազմում է ֆինանսական այս հսկայի ամբողջ գործունեության ընդամենը 2 տոկոսը:
Մանրամասները՝ տեսանյութում