200 կմ/ժ արագության թայֆունը Սիկոկու կղզուց շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք:
Ճապոնիայի ափերին մոտեցող փոթորիկի պատճառով իշխանությունը Սիկոկու կղզու ավելի քան 4 000 բնակիչների խորհուրդ է տվել հեռանալ տներից: Չեղյալ է հայտարարվել 150 ներքին ավիաչվերթ, սահմանափակվել է ցամաքային և ծովային հաղորդակցությունը։ Ճապոնիայի հարավում փակ են բազմաթիվ նավահանգիստներ: 200 կմ/ժ արագության թայֆունը Սիկոկու կղզուց շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք: Ամբողջ երկրում հորդառատ անձրևներ են տեղում: Օդերևութաբանները զգուշացնում են ուժեղ քամիների, բարձր ալիքների ու ջրհեղեղների վտանգի մասին: