Սամվել Գալստյանը ներկայացրել է նաեւ տվյալներ բերքահավաքի ընթացքից:
Բուսաբուծության ոլորտի ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքներն է ամփոփել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: Փոխնախարարը նշել է` գրեթե բոլոր մշակաբույսերի գծով՝ բացառությամբ դեղձենու, արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը: Նա անդրադարձել է նաեւ գյուղմթերքի մթերման դժվարություններին:
Սամվել Գալստյանը ներկայացրել է նաեւ տվյալներ բերքահավաքի ընթացքից: Արդեն իսկ հավաքվել է 110 000 տ պտուղ, որից 86 000 տոննա ծիրան: Սամվել Գալստյանն առանձնակի կարեւորել է ջերմոցային տնտեսությունների զարգացումը, ինչի արդյունքում Հայաստանն ավելացրել է նաեւ բանջարեղենի արտահանման ծավալները:
Փոխնախարարը համոզված է` կարճ ժամանակահատվածում Հայաստանը լոլիկի, վարունգի, պղպեղի եւ սմբուկի արտադրության առումով կդառնա ինքնաբավ: Չորս տարում գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներն ավելացել են 50 000 հեկտարով: Այս տարվա դրությամբ օգտագործվող ցանքատարածքները կազմում են 349,5 հազար հա:
Մանրամասները` տեսանյութում