Հայ գիտնականների պեղած 1 մլն տարեկան նռենու տերեւը վերջակետ է դրել նռան ծագման շուրջ բոլոր կասկածներին:
Հայաստանում հնէաբուսաբանական միակ խումբը շարունակում է Հայաստանի, այսուհետև նաեւ Արցախի բրածո բույսերի ու կենդանիների հետազոտությունները: Հայ գիտնականների պեղած 1 մլն տարեկան նռենու տերեւը վերջակետ է դրել նռան ծագման շուրջ բոլոր կասկածներին: Գտնվել է նաեւ հայկական իշխանի դարավոր հետքը:
Հայ-գերմանական գիտարշավի արդյունքները շուտով կհրապարկվեն՝ առաջին անգամ տեղեկություններ տրամադրելով Արցախի բրածո բույսերի ու կենդանիների մասին: Նմուշների ամենահարուստ հավաքածուն ձեռք են բերել Որոտանի ավազանում պեղումների շնորհիվ:
Գիտական ուսումնասիրությունների ավարտին հնէաբուսաբանները ծրագրում են հիմնել Հայաստանի առաջին բուսաբանական թանգարանը:
Մանրամասները՝ տեսանյութում