Ճապոնիան իրավունք է ստանում պաշտպանել դաշնակիցներին, եթե նրանց նկատմամբ ագրեսիայի քայլ է կատարվում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարող կոալիցիան համարում է, որ խորհրդարանում իրենց առաջարկած օրինագծի ընդունումը մեծ հաղթանակ է կառավարության համար:
Օրինագիծը վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը, որի համաձայն Ճապոնիան իրավունք է ստանում պաշտպանել դաշնակիցներին, եթե նրանց նկատմամբ ագրեսիայի քայլ է կատարվում:
Օրինագծի հակառակորդներն առաջարկված փաստաթուղթը համարում են հակասահմանադրական: Կառավարության նախաձեռնությունը հակառակորդներ ունի ոչ միայն խորհրդարանում, այլեւ դրա պատերից դուրս: Հարցումների տվյալներով` օրինագծին բացասաբար է վերաբերվում ճապոնացիների մոտ 80 տոկոսը: