Վիեննայի հաջողությունից խանդավառված են թե' հայրենիքում, թե' օտար ափերում ապրող իրանցիները:
Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների ավարտը շարունակում է մնալ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ավելի շատ խոսվում է մոլորակի տարբեր կողմերից հնչող արձագանքների եւ Իրանի վրայից պատժամիջոցների վերացման դրական եւ բացասական կողմերի մասին: Վիեննայի հաջողությունից խանդավառված են թե' հայրենիքում, թե' օտար ափերում ապրող իրանցիները:
Մարդիկ տոնում են երեկ Վիեննայում ձեռք բերված հաջողությունը, որը նրանց ազատում է երկարամյա զրկանքներից եւ երկիրը դուրս բերում միջազգային մեկուսացումից:
Իրանը տնտեսական վիթխարի ներուժով եւ հնարավորություններով շատ գրավիչ է օտարերկրյա բիզնեսի համար: Զարմանալի չէ, որ Վիեննայի համաձայնությունից դեռ օրեր առաջ ֆրանսիացի ներդրողներն արդեն Թեհրանում էին եւ քննարկում էին բիզնես հեռանկարները:
Մանրամասները` տեսանյութում