Քննությունների ավարտին համընկնող միջոցառումն արդեն ավանդաբար անցկացվում է Գյումրիի կենտրոնական հրապարակում:
Տոնական համերգի կազմակերպմամբ հանրապետության երկրորդ քաղաքում նշվել է Վերջին զանգը: Քննությունների ավարտին համընկնող միջոցառումն արդեն ավանդաբար անցկացվում է Գյումրիի կենտրոնական հրապարակում` մարզի բոլոր շրջանավարտների մասնակցությամբ:
Շիրակի մարզում այս տարի դպրոցին հրաժեշտ տվեցին 2 282 շրջանավարտ, որից 1 110-ը՝ ավագ դպրոցի աշակերտներ: Մարզում 2007-2008 ուսումնական տարվա համեմատությամբ մի շարք պատճառներով շրջանավարտների թիվը նվազել է 2 735-ով:
Չնայած աշակերտների թվի նվազմանը` մարզի գյուղական բնակավայրերում եւ Գյումրի քաղաքում այս ընթացքում կառուցվել են միջազգային չափորոշիչների համապատասխան դպրոցներ:
Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերում, սակայն,կան դպրոցներ, որոնք այս տարի ունեն ընդամենը 1 շրջանավարտ:
Մանրամասները` տեսանյութում