1980-1990-ականներին Մեքսիկայի իշխանությունները փորձում էին երկրում ներգրավել ավելի մեծ օտարերկրյա կապիտալ:
1980-1990-ականներին Մեքսիկայի իշխանությունները փորձում էին երկրում ներգրավել ավելի մեծ օտարերկրյա կապիտալ:
1992-ին ստորագրված ազատ առեւտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրը բնակիչների վրդովմունքի պատճառ դարձավ: 1994-ի հունվարի 1-ին՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը, Մեքսիկայի ամենաաղքատ նահանգներից մեկի` Չյապասի հարավային նահանգներում զինված բախումներ տեղի ունեցան:
1997-ի դեկտեմբերի 22-ին Ակտելում տեղի ունեցան ամենաարյունալի բախումները: 45 խաղաղ բնակիչ սպանվեց եկեղեցում` աղոթքի ժամանակ: Բնակիչները մեղադրեցին ղեկավարներին, որոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկել արյունալի դեպքերը կանխելու եւ մարդկանց օգնելու համար:
Այդ դեպքերն իրենց վրա հրավիրեցին ամբողջ աշխարհի ուշադրությունը: Կարճ ժամանակում Չյապաս եկան բազմաթիվ լրագրողներ եւ լուսանկարիչներ: Բնիկ ժողովրդի պայքարը ցուցադրող ամենահայտնի լուսանկարը ֆիքսել է մեքսիկացի լուսանկարիչ Պեդրո Վալտերրոյը:
Նա լուսանկարել է, թե ինչպես են անզեն հնդկուհիները փորձում իրենց տարածքներից հետ մղել զինվորներին, ովքեր եկել էին այդ ամենին տեր կանգնելու:
Մանրամասները՝ տեսանյութում