Բերգմանը ընդմիշտ կմնա Շվեդիայի, ինչպես նաեւ համաշխարհային կինոյի պատմության մեջ:
Օնորե դը Բալզակն ասում էր` հիանալի կնոջ հետ անցկացրած մեկ գիշերը մեկ հանճարեղ էջ է զոհաբերում: Ինգմար Բերգմանն ասում էր, որ իր կյանքից կորավ ստեղծագործական ութ տարի: Հանրահայտ ռեժիսորը ստիպված էր լքել հայրենիքը, որտեղ իրեն պատրաստվում էին բանտարկել: Բերգմանն ընդմիշտ կմնա Շվեդիայի, ինչպես նաեւ համաշխարհային կինոյի պատմության մեջ:
Նա ծնվել է 1918-ի հուլիսի15-ին: Սովորել է Ստոկհոլմի համալսարանի քոլեջում: Նրա տարերքը արվեստն ու գրականությունն էին: Ուսանող էր, երբ սկսեց գրել պիեսներ ու աշխատել որպես ռեժիսորի օգնական: Դեռ սովորելու տարիներին վիճեց հոր հետ եւ բաժանվեց ընտանիքից:
Առաջին անգամ կինոխցիկի մոտ հայտնվեց «Թունավորում» ֆիլմի նկարահանման ժամանակ՝ ռեժիսորի օգնական էր: Դրան անմիջապես հաջորդեց բերգմանական կինոթունավորումը: Հաջորդն արդեն ինքնուրույն նկարահանած ֆիլմն էր` «Ճգնաժամը»:
Մանրամասները՝ տեսանյութում