Շոկոլադի բաղադրության մեջ մտնող կոֆեինը կազդուրում է, մագնեզիումն ամրապնդում է ոսկորները,
Առաջին անգամ շոկոլադ պատրաստել են ացտեկները՝ իրենց հայտնագործությունը համարելով աստվածային շնորհ։ Իսպանացիներն էլ հետագայում քաղցրահամ հրաշքը անվանել են «սեւ ոսկի»: Թեեւ անցյալում շոկոլադը չուներ այն տեսքն, ինչ այսօր, սակայն դրա օգտակար հատկությունների մասին գիտեին բոլորը:
Շոկոլադի բաղադրության մեջ մտնող կոֆեինը կազդուրում է, մագնեզիումն ամրապնդում է ոսկորները, իսկ երկաթը բարձրացնում հեմոգլոբինը: Այն նաեւ պարունակում է նյութներ, որոնք կարող են թունավորման հանգեցնել:
Սթրեսը հաղթահարելու համար բավական է շոկոլադի մի քանի կտոր ուտել: Քաղցրահամ հրաշքի ազդեցությունը ներշնչանք չէ, այն իսկապես պարունակում է երջանկության հորմոն՝ սերոտոնին:
Մանրամասները՝ տեսանյութում