Երեւանցիներն ու «Ոսկե ծիրանի» հյուրերն այս օրերին քննարկում են կինոփառատոնի առօրյան, անցուդարձն ու լավագույն ֆիլմերը:
Երեւանցիներն ու «Ոսկե ծիրանի» հյուրերն այս օրերին քննարկում են կինոփառատոնի առօրյան, անցուդարձն ու լավագույն ֆիլմերը:
Փառատոնի ժյուրիի անդամ Ռոբեր Գեդիգյանն իր մասնագիտական գիտելիքներն է կիսել երիտասարդ ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների եւ լրագրողների հետ: Նա կարիերան սկսել է որպես քաղաքական գործիչ: Բայց ժամանակի ընթացքում հասկացել է, որ կինոն այն ոլորտն է, որտեղ կարող է հրաշքներ գործել:
Ռեժիսոր Արամ Շահբազյանը 12-րդ «Ոսկե ծիրանին» միանգամից երկու ֆիլմ է ցուցադրել: «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը ներկայացված է «Հայկական համայնապատկեր» ծրագրում, իսկ Ցեղասպանության մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմը՝ արտամրցութային ծրագրում:
Մանրամասները՝ տեսանյութում