Քննարկումների շնորհիվ նորանոր փաստեր են բացահայտվում Հայ Եկեղեցու ժառանգության վերաբերյալ:
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ «Հայ եկեղեցու պատմամշակութային ժառանգությունը Հայաստանի եւ Ռուսաստանի մասնավոր եւ պետական հավաքածուներում» խորագրով:
Մասնակիցները մեծապես կարեւորել են նման քննարկումները` նշելով, որ դրանց շնորհիվ նորանոր փաստեր են բացահայտվում Հայ Եկեղեցու ժառանգության վերաբերյալ: Կրոնի պատմության պետական թանգարանում բացվել է նաեւ «Ռուսական Հայաստան - Հայկական Ռուսաստան» լուսանկարների ցուցահանդեսը:
Զեկույցներով հանդես են եկել Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը, Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ Մաքսիմ Աթայանցը:
Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Սանկտ Պետերբուրգում էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Մանրամասները` տեսանյութում