Առաջին ալիքը կինոփառատոնի օրագրերում ներկայացնում է տարվա գլխավոր մշակութային միջոցառումներից մեկի առօրյան:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Ոսկե ծիրան» ամենամյա 12-րդ կինոփառատոնը:
Առաջին ալիքը կինոփառատոնի օրագրերում ներկայացնում է տարվա գլխավոր մշակութային միջոցառումներից մեկի առօրյան, կինոպրեմիերաներն ու փառատոնի շրջանակում անցկացվող այլ միջոցառումները:
Բացման արարողության ժամանակ փառատոնի պատվավոր հյուրեր դերասանուհիներ Օռնելլա Մուտին եւ Նաստասյա Կինսկին ստացան «Ոսկե ծիրանի» այս տարվա հատուկ մրցանակները` «Փարաջանովյան թալերները»: Կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորող ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանն էլ հանդիպեց լրագրողների հետ: Նա խոսեց այս տարվա «Ոսկե ծիրանի» ֆիլմերի, իր աշխատանքների ու վերջին` «Խենթ պատմություն» ժապավենի մասին:
Մանրամասները` տեսանյութում