Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ դեսպանատան աշխատակիցներին:
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ դեսպանատան աշխատակիցներին:
Տոնի առթիվ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին հղած ուղերձում Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի Նախագահին եւ բարեկամ ժողովրդին: Նա մաղթել է հետագա առաջընթաց, բարգավաճում եւ միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։ Նախագահը վերահաստատել է իր անձնական նվիրվածությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ մեր երկրների միջեւ հաստատված հարաբերություններին:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար, որի վառ դրսեւորումն են նաև վերջին շրջանի երկկողմ պարբերական հանդիպումները:
Մանրամասները՝ տեսանյութում