Լրագրող ու միջազգայնագետ Մարիաննան տարիներ առաջ չէր էլ մտածում, որ որդու ծնունդը ստիպելու է իրեն զարդեր պատրաստել:
Լրագրող ու միջազգայնագետ Մարիաննան տարիներ առաջ չէր էլ մտածում, որ որդու ծնունդը ստիպելու է իրեն զարդեր պատրաստել: Երեխայի հազար ու մի հոգսերը հոգալուց հետո մայրիկին պասիվ զբաղմունք էր պետք: Համացանցում կարդաց պոլիմերային կավի մասին:
Կավը նրա ձեռքերում վերածվում է գույնզգույն քարերի: Հետո դրանք թրծվում են, ավելի բնական դառնում, շարվում թելերին ու դառնում յուրօրինակ վզնոցներ:
Հետաքրքիր ու գեղեցիկ զբաղմունքից Մարիաննային կարող է շեղել միայն որդին` Առնոն: Նրա համար մայրիկի գույնզգույն թելերն ու քարերը խաղալու հարմար առարկաներ են:
Մանրամասները` տեսանյութում