Սկաուտական բանակումի ամենախորհրդանշական միջոցառումը կլինի Ծիծեռնակաբերդում:
ԱՄՆ-ից, Իրաքից, Լիբանանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրությունից եւ Սիրիայից շուրջ 120 երիտասարդ մասնակցում է Վանաձորի մերձակա Թեժ լեռան սկաուտական բանակումին:
Արդեն ութերորդ տարին գործող բանակումների ընթացքում սփյուռքահայ երիտասարդները, մարմնակրթությունից բացի, հնարավորություն են ստանում ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Նրանք խորացնում են հայերենի իմացությունը, ստեղծում կապեր, ծանոթանում երկրի պատմական հուշարձաններին:
Բանակումը նաեւ հյուրեր կնդունի՝ մշակույթի գործիչներ, պետական այրեր: Կհյուրընկալվեն նաեւ Երեւանի Նոր Նորքի Հայորդյաց տան գեղարվեստական խմբերը: Սկաուտական բանակումի ամենախորհրդանշական միջոցառումը կլինի Ծիծեռնակաբերդում:
Մանրամասները՝ տեսանյութում