Ժապավենը պատմում է հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսի անձնվեր աշխատանքի մասին:
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում անցկացվող հայ-թուրքական կինոպլատֆորմին մասնակցելու նպատակով Երեւանում է թուրք ռեժիսոր Հաջի Օրմանը:
Նրա «Հոմո պոլիտիկուս» ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել հենց «Ոսկե ծիրանում»: Ֆիլմում արծարծվում է Հայոց Ցեղասպանության թեման:
Ժապավենը պատմում է հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսի անձնվեր աշխատանքի մասին: Նա ցանկանում էր Էնվեր Փաշային հետ պահել հայերի բնաջնջման հրեշավոր ծրագրից:
Այս օրերին ազատամիտ այլ ռեժիսորների հետ միասին հայ-թուրքական կինոպլատֆորմը մտադիր է բարձրաձայն ներկայացնել Ցեղասպանության թեմային առնչվող հարցերը:
Մանրամասները՝ տեսանյութում