Եվրամիությունը հայտնել է, որ կհանի Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները:
Միջազգային դիվանագիտության պատմության մեջ հուլիսի 14-ին կարեւոր համաձայնություն է գրանցվել: 23 ամիս տեւած բանակցությունից հետո Իրանը եւ միջազգային 6 տերությունները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Եվրամիությունը հայտնել է, որ կհանի Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները: Դրանք չեղյալ կհայտարարվեն անմիջապես, իսկ զենքի ներկրման վրա սահմանված էմբարգոն կվերացվի 5 տարվա ընթացքում:
Վեցյակն ու Իրանը պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը, հեշտացնել Թեհրանի մուտքն արտաքին առեւտրի շուկաներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այդ համաձայնագիրը գնահատել է որպես նոր դարաշրջանի սկիզբ: Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է գործելու միջազգային հարաբերություններում: Վիեննայի համաձայնությունը կարող է նաեւ տնտեսական առումով բավական դրական ազդեցություն ունենալ Իրանի հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի համար։
Մանրամասները՝ տեսանյութում