«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը:
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Միքայելի երազանքն արդեն իրականություն է. նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ այս տարի հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը ճանաչված եւ սիրված մրցույթում: Մրցույթը կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
Երգը դեռ պատրաստ չէ, բայց Միքայելը խոստովանում է՝ շատ կցանկանար, որ այն լիներ ռիթմիկ, ուրախ, բայց միեւնույն ժամանակ բարդ, որպեսզի կարողանա հնարավորինս լավ ներկայացնել ձայնային եւ արտիստիկ տվյալները:
Մանրամասները՝ տեսանյութում