Այս տարի Վարդավառին երեւանաբնակները միմյանց վրա օրհնված ջուր ցողեցին:
Այս տարի Վարդավառին երեւանաբնակները միմյանց վրա օրհնված ջուր ցողեցին: Քրիստոսի Պայծառակերպության տոնից առաջ մի խումբ քրիստոնյաներ Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցեցին ջրօրհնեքի արարողությանը:
Տեր Հակոբի խոսքով՝ ավանդություն է դարձել Երեւան մատակարարարվող ջրի աղբյուրների օրհնությունը: Արարողությունից հետո սկսվեց իսկական տոնը՝ լեփ-լեցուն սեղաններ, ավանդական երգուպար: Դե իսկ ջրելն ու ջրվելն էլ տոնի պարտադիր պայմաններն են:
Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն վաղուց սիրված արարողություն է հայերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում