1989-ի դեկտեմբերի 21-ին լուսանկարիչ Ժան Գիշարը մի քանի լուսանկար անելու համար ուղղաթիռով գնաց դեպի փարոսը:
Լյա Ժումեն փարոսը Անտլանտյան օվկիանոսի Իրուազ ծովի եզրին է: Բրիտանիայի ափերի ջրերը ամենավտանգավորն են Եվրոպայում: Ուժեղ փոթորիկների եւ ալեկոծությունների պատճառով 7 տարի է պահանջվել, որպեսզի ավարտին հասցվի փարոսի կառուցման աշխատանքները, որոնք սկսվել էին 19-րդ դարում: Փարոսը շրջապատող ալիքների բարձրությունը փոթորիկի ժամանակ հասնում է 8-հարկանի շենքի բարձրության: Շատերն այն անվանում են «դժոխք»:
1989-ի դեկտեմբերի 21-ին լուսանկարիչ Ժան Գիշարը մի քանի լուսանկար անելու համար ուղղաթիռով գնաց դեպի փարոսը: Միանգամից ուժգին փոթորիկ սկսվեց: Այդ օրը հերթապահող Թեոդոր Մալգորնը, տեսնելով ուղղաթիռը, մտածեց՝ փրկարարներ են եկել իր հետեւից: Նա արագ աստիճաններով իջավ և բացեց դուռը: Հենց այդ պահին մի հսկայական ալիք շրջապատեց փարոսը: Մալգորնը արագ հետ փախավ և փակեց դուռը: Լուսանկարչին հաջողվեց իր գործն անել եւ պատմությանը թողնել 7 հիանալի կադր:
Մանրամասները՝ տեսանյութում