Ի պատիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Մարսելի փողային նվագախումբը հնչեցրել է ՀՀ պետական օրհներգը:
Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է շնորհավորել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին: Տոնի առթիվ Մարսելում է քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը:
Երկու քաղաքապետերն ընդգծել են Երեւանի եւ Մարսելի միջեւ ձեւավորված արդյունավետ գործակցությունը, վերահաստատել են այն ավելի ամրապնդելու երկկողմ պատրաստակամությունը:
Երեւանի քաղաքապետը Մարսելի փոխքաղաքապետի հետ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:
Ի պատիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Մարսելի փողային նվագախումբը հնչեցրել է ՀՀ պետական օրհներգը:
Մանրամասները՝ տեսանյութում