Անկախ տարվա եղանակից ու բնության քմահաճույքից՝ այդ օրը շատ երկրներում տարին 12 ամիս նույն անունն ունի:
Անկախ տարվա եղանակից ու բնության քմահաճույքից՝ այդ օրը շատ երկրներում տարին 12 ամիս նույն անունն ունի: Անգլիայում` Sunday, Գերմանիայում` Sonntag, Շվեդիայում` Sondag, ասել է թե՝ արեւային օր:
Կիրակին վերականգնվելու, հանգստանալու եւ շաբաթը թարմ ծրագրով սկսելու օրն է: Շատ երկրներում, սակայն, կիրակին նույն երկուշաբթին է: Շաբաթը վերջանում է ուրբաթ օրը, շաբաթ օրը մարդիկ հանգստանում են, կիրակի օրը` մեկնում աշխատանքի:
Կա կարծիք, որ կիրակին ոչ աշխատանքային է եղել դեռ 321 թվականին: Կոնստանդիանոս Առաջին Մեծը մի օր երազ տեսավ: Այն կարճ էր, բայց տպավորիչ: Լեգենդի համաձայն՝ կայսրը երազում տեսավ, թե ինչպես գիշերով` կիրակնօրյա մարտից առաջ երկնքում դուրս եկավ արեւը, որի վրա խաչ ու գրություն էր: Այն նախազգուշացնում էր կայսեր պարտության մասին: Կոնստանդիանոսը միանգամից հրովարտակ տարածեց` կիրակի օրը թույլ չտալ մարդկանց ֆիզիկական աշխատանք կատարել:
Մանրամասները՝ տեսանյութում