Ձեռներեցը օրերս հիմնադրել է նաև «Ռուս- ղարաբաղյան առևտրային տուն», որը հետագայում պիտի էկոլոգիական մաքուր արտադրանք արտահանի Ռուսաստան՝ «Ղարաբաղից՝ Գերման Ստերլիգովից»։
Ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը իրավապահների պահանջով հուլիսի 16-ին Ղարաբաղից կվերադառնա Մոսկվա: Գործարարի ընտանիքը կմնա Արցախում: Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը ճիշտ է համարում իր պաշտպանյալի որոշումը, քանզի համարում է, որ գործընթացը հարթվելու է, քանզի քրեական տարրը բացակայում է:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ռուսաստանցի ձեռներեցը պատմել է, որ մեծամասշտաբ տնտեսական հավակնոտ նախագծեր ունի իրականացնելու Արցախում։ Հուսով է, որ դա իրեն կհաջողվի Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո: Արցախում արդեն ձեռք է բերել ջրաղաց, կինը՝ Ալյոնան, պատրաստվում է նորաձևության տուն բացել: Ձեռներեցը օրերս հիմնադրել է նաև «Ռուս- ղարաբաղյան առևտրային տուն», որը հետագայում պիտի էկոլոգիական մաքուր արտադրանք արտահանի Ռուսաստան՝ «Ղարաբաղից՝ Գերման Ստերլիգովից»։
Մանրամասները՝ տեսանյութում