Երևանում ավանդաբար մտահոգիչ խնդիրներից է չշահագործվող, մաշված մեքենաների կամ դրանց կմախքների չեզոքացումը:
Երևանում ավանդաբար մտահոգիչ խնդիրներից է չշահագործվող, մաշված մեքենաների կամ դրանց կմախքների չեզոքացումը: Աշխարհում մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները կենտրոնացնում և ոչնչացնում են հատուկ տարածքներում, որոնք ստացել են «մեքենաների գերեզմանոց» անվանումը: Երևանն էլ չնայած ունի մաշված ավտոկմախքների համար նախատեսված հատուկ տարածք, սակայն չշահագործվող մեքենաների առատությունը քաղաքի տարբեր մասերում խնդրահարույց է:
Անպետք եւ այլեւս տեր չունեցող ավտոմեքենաների Երևանում կարելի է հանդիպել գրեթե բոլոր թաղամասերում: Անսարք մեքենաները փողոցներում կամ բակերում կայանած մնում են օրերով, ամիսներով, երբեմն նույնիսկ տարիներով։ Նրանցից որոշները շրջապատվում են փարթամ բուսականությամբ կամ էլ կացարան դառնում փողոցային կենդանիների համար:
Փողոցում կայանած ցանկացած մեքենա ունի սեփականատեր՝ վստահեցնում է Երևանի կոմունալ տնտեսության վարչության՝ աղբահանության և սանմաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում