Ուժայինները փնտրում են շենքում թաքնված հանցագործներին:
Երեք զինված անձ Փարիզի արվարձաններից մեկում հարձակում է գործել առևտրային կենտրոնի վրա և պատանդ վերցրել խանութներից մեկի 18 աշխատակցի: Ոստիկանության պարզաբանմամբ՝ հանցագործները ծրագրում էին զինված կողոպուտ, այլ ոչ թե ահաբեկչություն իրականացնել:
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել և անվնաս ազատել ու տարհանել բոլոր պատանդներին, տուժածներ չկան: Առևտրի կենտրոնը ժամանակավորապես փակվել է, երթևեկությունը մոտակա փողոցներում դադարեցված է: Ուժայինները փնտրում են շենքում թաքնված հանցագործներին: