Մարսելցի հայ երիտասարդի՝ Արամի պատմությունը, ով Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի մեքենան ու անդամագրվում սփյուռքում 80-ականների հայկական ազատագրական շարժմանը, մեծ էկրանին ներկայացնելու համար Գետիկյանը մի ամբողջ կյանք է նախապատրաստվել:
«Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը բացող «Խենթ պատմություն» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմով ցանկացել է ներկայացնել հայերի հիշողությունը. «Միշտ ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները, իսկ պարտվածներին մնում է միայն հիշողությունը, բայց այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով:
Մարսելցի հայ երիտասարդի՝ Արամի պատմությունը, ով Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի մեքենան ու անդամագրվում սփյուռքում 80-ականների հայկական ազատագրական շարժմանը, մեծ էկրանին ներկայացնելու համար Գետիկյանը մի ամբողջ կյանք է նախապատրաստվել: Իր իսկ գնահատմամբ՝ չափազանց մեծ պատասխանատվություն էր էկրան բարձրացնել Ցեղասպանության մասին իր ճշմարտությունը:
Մանրամասները՝ տեսանյութում